Գլխավոր Ավելին
Գինեկոլոգիայի կլինիկա
Գինեկոլոգիայի կլինիկա

Կլինիկայում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում: Մասնագետները ոլորտում հայտնի պրոֆեսիոնալներ են, ովքեր պրակտիկ բժշկությունը համատեղում են կրթական, գիտական գործունեության հետ, դասավանդում են ԵՊԲՀ-ում, պարբերաբար  մասնակցում մասնագիտական վերապատրաստումների:

 

Գինեկոլոգիական ծառայությունների շրջանակներում իրականացվում են

  • Գինեկոլոգի զննում և խորհրդատվություն
  • Դաշտանային պարբերաշրջանի խանգարումների հետազոտություն և բուժում
  • Սեռական ինֆեկցիաների, բորբոքումների հետազոտություն և բուժում
  • Անպտղության հետազոտություն և բուժում
  • Հիստերոսալպինգոգրաֆիա
  • Ներարգանդային պարույրի տեղադրում և հեռացում
  • Արգանդի պարանոցի, ցերվիկալ խողովակի, արգանդի խոռոչի ախտորոշիչ քերում, բիոպսիաներ
  • Հետին կամարի և դուգլասյան տարածության պունկցիա, բիոպսիաներ
  • Լապարոցենտեզ՝ անհրաժեշտության դեպքում դրենաժային խողովակի տեղադրումով (տեղային անզգայացմամբ)
  • Ախտորոշիչ հիստերոսկոպիա և հիստերոռեզեկտոսկոպիա
  • Ախտորոշիչ բաց և լապարոսկոպիկ վիրահատություններ, բիոպսիա
  • Second look տիպի վիրահատություններ
  • Արտաքին սեռական օրգանների և հեշտոցի բորբոքային հիվանդությունների, բարորակ գոյացությունների ախտորոշում և վիրահատական բուժում
  • Արտաքին սեռական օրգանների պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ
  • Արտաքին սեռական օրգանների և հեշտոցի չարորակ գոյացությունների հետազոտություն և լայնածավալ վիրահատություններ (վուլվէկտոմիա, լայնածավալ վուլվէկտոմիա)
  • Արգանդի պարանոցի բարորակ և չարորակ հիվանդությունների հետազոտություն և վիրահատական բուժում (էլեկտրոկոագուլյացիաներ, էլեկտրոէկցիզիա, արգանդի լայնածավալ էքտիրպացիա, Վերթայմի վիրահատություն)
  • Հավելումների թարախաբորբոքային, բարորակ և չարորակ հիվանդությունների ախտորոշում և վիրահատական բուժում (հավելումների հեռացում, մասնահատումներ, արգանդի տոտալ և սուբտոտալ լայնածավալ հիստերէկտոմիա՝ մեծ ճարպոնի մասնահատումով)
  • Արգանդի մարմնի բարորակ և չարորակ հիվանդությունների ախտորոշում և վիրահատական բուժում (կոնսերվատիվ միոմէկտոմիա, տոտալ և սուբտոտալ հիստերէկտոմիաներ, հեշտոցային հիստերէկտոմիա, արգանդի լայնածավալ էքստիրպացիա հավելումներով, Վերթայմի վիրահատություն)
  • Գինեկոլոգիական և օնկոգինեկոլոգիական լապարոսկոպիկ վիրահատություններ՝ արգանդի պարանոցի, մարմնի և հավելումների բարորակ և չարորակ գոյացությունների դեպքում